Intra հավելվածը պաշտպանում է ձեզ DNS-ի մանիպուլյացիայից։ Սա կիբեռհարձակում է, որը կիրառվում է՝ արգելափակելու մուտքը լրատվական կայքեր, սոցիալական ցանցերի հարթակներ և հաղորդագրման հավելվածներ։
01
Ինտերնետի ավելի բաց հասանելիություն
Intra-ն ապահովում է ազատ մուտք կայքեր և հավելվածներ, որոնք արգելափակվել են DNS-ի մանիպուլյացիայի արդյունքում, ինչը համացանցում գրաքննության ամենատարածված ձևերից մեկն է։
02
Պաշտպանություն թվային հարձակումներից
Intra-ն օգնում է պաշտպանել ձեզ ֆիշինգից և վնասագրերից։ Այս հարձակումներն օգտագործվում են անձնական տեղեկություններ (օր․՝ օգտանուններ և գաղտնաբառեր) գողանալու կամ ձեզ կեղծ կայքեր վերաուղղորդելու միջոցով սարքում ծրագրեր տեղադրելու համար։
03
Անսահմանափակ պաշտպանություն մեկ սեղմումով
Հավելվածից օգտվելը չափազանց հեշտ է․ պարզապես միացրեք և մոռացեք դրա մասին։ Intra-ն չի դանդաղեցնում ձեր ինտերնետ կապը, և թրաֆիկի սահմանափակում չկա։
04
Տեխնոլոգիա, որին կարող եք վստահել
Intra-ն ապահովում է ձեր տեղեկությունների գաղտնիությունը։ Մենք չենք հետևում, թե դուք ինչ հավելվածներ եք օգտագործում և ինչ կայքեր եք այցելում։
Intra-ն տալիս է DNS սերվերի մատակարար ընտրելու հնարավորություն։ Դուք կարող եք օգտագործել ձեր սեփական սերվերը կամ ընտրել հայտնի ծառայություններից որևէ մեկը (օր․՝ Cloudflare կամ Google)։
Ինչպես է այն աշխատում
Intra-ն գաղտնագրում է ձեր ինտերնետ միացումը հանրային DNS սերվերին։ DNS սերվերներն աշխատում են կոնտակտների ցանկի նման. երբ դուք ինտերնետ եք օգտագործում, ձեր DNS սերվերը տրամադրում է ձեզ անհրաժեշտ կայքերի և հավելվածների ճշգրիտ հասցեները։
Սակայն DNS սերվերները կարող են փոփոխվել՝ մուտքն արգելափակելու կամ ձեզ կեղծ կայքեր վերաուղղորդելու համար։ DNS սերվերների հետ կապը ձեր Android սարքում գաղտնագրելով՝ Intra-ն պաշտպանում է արդյունքները մանիպուլյացիայից, որպեսզի դուք կարողանաք անվտանգ կերպով միանալ ինտերնետին։